1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Ավելի քան 1 800 միգրանտներ են Բելառուսից վերադարձել Իրաքյան Քրդստան

 Ավելի քան 1 800 միգրանտներ են Բելառուսից վերադարձել Իրաքյան Քրդստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1 872 քուրդ միգրանտներ են Բելառուսից հոժարակամ վերադարձել Իրաքյան Քրդստան (ինքնավար տարածաշրջան Իրաքի հյուսիսում): Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Shafaq News նորությունների պորտալը՝ վկայակոչելով տարածաշրջանի կառավարությունում Տեղեկատվության եւ ԶԼՄ-ների վարչության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները նախկինի պես պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցույց տալու բոլոր՝ հայրենիք վերադառնալ ցանկացողներին: Միգրացիոն ճգնաժամը Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի հետ Բելառուսի սահմաններին, որտեղ տարվա սկզբից միգանտներ են կուտակվել, նոյեմբերի 8-ին կտրուկ սրվել Է:

Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել Է Լեհաստանի սահմանին, նրանցից ոմանք փորձել են ներթափանցել Լեհաստանի տարածք՝ ջարդելով փշալարով արգելափակոցը:

Ավելի ուշ շուրջ երկու հազար մարդու տեղավորել են Լեհաստանի սահմանից ոչ հեռու Բրուզգի տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, որտեղ պայմաններ են ստեղծվել ժամանակավոր բնակության համար:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ հանրապետության տարածքում են գտնվում երկուսից մինչեւ երեք հազար փախստականներ Մերձավոր Արեւելքի երկրներից, բացի այդ ճամբարում տեղավորվածներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]