Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում  

Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում

 

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում  վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` մարզում ոչ միայն ստացիոնար, այլ նաև ամբուլատոր բուժում ստացողների թիվն է նվազել:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ նոյեմբերի 30-ի դրությամբ մարզում 170 մահճակալից զբաղեցված է 86-ը՝  ծանրաբեռնվածությունը 50  տոկոս է, իսկ ամբուլատոր հսկողության տակ է 228  անձ՝ այստեղ ևս նվազում կա:

«Ընդհանուր իրավիճակը կայուն է: Ունենք թվերի նվազում: Բնականաբար, այստեղ իր դրական ազդեցությունն ունեն պատվաստումները: Այս պահի դրությամբ, առաջին դեղաչափով պատվաստված է մարզի 18 տարեկանից բարձր ազգաբնակչության 33.3 տոկոսը»,- նշեց Լեյլի Ասլանյանը՝  ավելացնելով, որ մարզում շարունակում են գործել նաև պատվաստումներ իրականացնող  շարժական խմբերը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am