Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Միջանցք» հասկացություն օրակարգում չկա. Անդրանիկ Քոչարյանը` Ալիևի հայտարարության մասին

«Միջանցք» հասկացություն օրակարգում չկա. Անդրանիկ Քոչարյանը` Ալիևի 
հայտարարության մասին

 ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած երեք երկրի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հստակ ձևակերպել է իր տեսակետը կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կրկին խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը այդ մասին խոսք չի գնացել:

«Կարծում եմ, որ պարոն Ալիևը հնարավորություն ուներ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ իր տեսակետը հստակ ձևակերպել, թե ինչ է Ալիևը պարոն Էրդողանի հետ հասկանում «միջանցք» հասկացության տակ… Մեր հանրապետության վարչապետը հստակ ՀՀ շահերից բխող տեսակետը ներկայացրել է: «Միջանցքը» լրիվ այլ հասկացություն է, այդպիսի օրակարգ չկար»,- ասաց Քոչարյանը:

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում կրկին խոսել էին «Զանգեզուրի միջանցքի» մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]