Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջելալաբադում մարտեր են տեղի ունեցել թալիբների եւ ԻՊ-ի զինյալների միջեւ

Ջելալաբադում մարտեր են տեղի ունեցել թալիբների եւ ԻՊ-ի զինյալների միջեւ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտեր են տեղի ունեցել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջեւ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադի շրջաններից մեկում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ մարտական գործողությունները, որոնք «կատաղի» բնույթ են կրել, սկսվել են նոյեմբերի լույս 30-ի գիշերը եւ շաունակվել մինչեւ առավոտ, կողմերն, ինչպես պնդում են, կիրառել են տարբեր տեսակի զենքեր:

Նշվում Է, որ «Թալիբանում» առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը: Վերջին երեք ամսում Աֆղանստանի մի շարք նահանգներում, ներառյալ մայրաքաղաքի տարածաշրջանը, տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, զինված հարձակումներ եւ փոխհրաձգություններ, որոնց զոհեր են դարձել ինչպես թալիբներն, այնպես Էլ տեղացի բնակիչները: Այդ միջադեպերից որոշների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումը, որն «Իսլամական պետության» ճուղն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]