Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը վերսկսել Է գործողությունը Սեւ ծովում

Ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը վերսկսել Է գործողությունը Սեւ ծովում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke հրթիռային Էսկադրային ականակիրը լքել Է բուլղարական Վառնա նավահանգիստը՝ Սեւ ծովում գործողությունները վերսկսելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմը:

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG 51) հրթիռային Էսկադրային ականակիրը 2021 թվականի նոյեմբերի 28-ին լքել Է բուլղարական Վառնա նավահանգիստը՝ Սեւ ծովում գործողությունները վերսկսելու նպատակով:

Մուտքը նավահանգիստ եւս մեկ անգամ հաստատել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին եւ այնպիսի կարեւորագույն դաշնակցին, ինչպիսին Բուլղարիան Է, դրա հետ մեկտեղ ցուցաբերելով Arleigh Burke-ի ունակությունը՝ ընդլայնվելու ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտում՝ ի աջակցություն տարածաշրջանային կայունության»,-ասվում Է հայտարարության մեջ: Անցած շաբաթ ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմը հաղորդել Է, որ  ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke հրթիռային Էսկադրային ականակիրը մտել Է Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հաղորդել Է, որ Սեւծովյան նավատորմի ուժերը եւ միջոցները հետեւում են նրա գործողություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]