Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի կենտրոնում Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ կփակցվի

Երևանի կենտրոնում Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները 
հավերժացնող հուշատախտակ կփակցվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին որոշեց մայրաքաղաքի կենտրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ փակցնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

«Հուշատախտակը կփակցվի Վազգեն Սարգսյան 7 հասցեում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային մասում»,– նշեց Վարդանյանը։

Միջնորդությունը ներկայացրել է «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարո Շահբազյանը:

Որոշումն ընդունվեց 40 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]