Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տեսչական մարմինը պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատի բացակայության հիմքով 42 խախտում է հայտնաբերել

Տեսչական մարմինը պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատի բացակայության 
հիմքով 42 խախտում է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 14-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում տնտեսավարողների մոտ դիտարկումների արդյունքում հայտնաբերել է 667 խախտում, որոնցից ՊՇՌ հետազոտության կամ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի բացակայության հիմքով եղել է 42-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

«Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել 13 հազար 598 տարբեր տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ստուգայցի ընթացքում բացահայտված խախտումների ընդհանուր դեպքերը 667-ն են, որոնցից ՊՇՌ հետազոտության կամ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի բացակայության հիմքով 42-ն է եղել: Նախազգուշացում է տրվել 264  դեպքի առիթով, տույժ-տուգանք է կիրառվել 375 հոգու նկատմամբ»,- ասաց Սարգսյանը:

Տեսչական մարմինը առաջին անգամ նկատելով զգուշացում է տալիս, երկրորդ անգամ՝ կիրառում տույժ-տուգանք:

 Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները 14 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Պահանջը կիրառվում է հոկտեմբերի 14-ից: Աշխատող քաղաքացիները դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական արդյունքը պետք է ներկայացնեն 7 օրը մեկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]