Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը

Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և 
տեխնիկայի կիրառման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի  օգտագործման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասություններ ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝  ներկայացնելով «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

«Նախագծի համաձայն պետական սահմանի պահպանության ոլորտում հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով: Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել նույն հոդվածի 2-րդ մասի գ. Կետը՝ համաձայն որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտագունթյանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները: Հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը»,- ասաց Սարգսյանը:

Բացի այդ, ըստ նախարարի տեղակալի, ՀՀ և ՌԴ միջև ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել ՀՕՊ միավորված համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման մասին: Սարգսյանն ընդգծեց` ընդ որում զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]