1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 398 դեպք. մահացել է 32 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 398 դեպք. մահացել է 32 մարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 հազար 518 դեպք, որից 317 հազար 175-ը`առողջացած, 7567-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 330 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 6462 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 398 նոր դեպք, առողջացել է 977 քաղաքացի, արձանագրվել է մահվան 32 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 366 հազար 680-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]