Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ցուցահանդեսով ու կոնֆերանսով Երևանում նշվեց Անաստաս Միկոյանի 126-ամյակը

Ցուցահանդեսով ու կոնֆերանսով Երևանում նշվեց Անաստաս Միկոյանի 126-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որոնցում Միկոյանն է ընտանիքի անդամների, պետական այրերի, մշակութային գործիչների հետ, արխիվային փաստաթղթեր, որոնք պատմում են Միկոյանի կյանքի, գործունեության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսն ու Միկոյանին նվիրված կլոր սեղան կոնֆերանսը մեկնարկեցին նոյեմբերի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը, որը փետրվարին կհրատարակի Անաստաս Միկոյանին նվիրված գեղարվեստական գիրք՝ հիմնված արխիվային փաստաթղթերի վրա: Նամինի համոզմամբ՝ Անաստաս Միկոյանը վառ անհատականություն էր համաշխարհային պատմության մեջ, քանի որ նրան հաջողվել է աշխարհը փրկել երրորդ համաշխարհային պատերազմից:

«Երբ նկատեցի, որ շատերը բամբասանքներ են տարածում Անաստաս Միկոյանի մասին՝ հենվելով ինչ-որ գրությունների, նամակների վրա, կարծեցի, որ կարևոր է տարբեր՝ ռուսական, չինական, ամերիկյան, հայկական և այլ արխիվներից դուրս բերել փաստեր,  որոնք իսկապես կասեն, թե ով էր Միկոյանը, ինչ էր արել իր ամբողջ կյանքում, ինչպես էր հայտնվել հեղափոխության մեջ: Ես նրան սպիտակ լույսի տակ ներկայացնելու միտում չեմ ունեցել, քանի որ ստալինյան ժամանակներում անթերի լինելը դժվար էր, սակայն յուրաքանչյուր մարդ կամ բարի է կամ չար: Ինձ հետաքրքիր էր, թե նման մարդը, որը ծնվել էր լեռնային Սանահինում ու ինքնուրույն սովորել էր ռուսաց լեզու, հետո գերմաներեն, կարդացել էր հզոր ստեղծագործություններ,  ինչպիսին էր իրականում»,-շեշտեց Նամինն ու հավելեց, որ իրականում իր պապը բարի էր, ջերմ էր:

Միջոցառմանը Ստաս Նամինը ներկայացրեց 20 րոպե տևողությամբ ֆիլմ, որում Անաստաս Միկոյանն ինքն էր պատմում իր մասին, ասում, թե ինչպես է ապրել գյուղում, ինչպես է հանգել հեղափոխական գաղափարների, ինչպես է պատերազմ մեկնել:

Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ ընդգծեց որ նախաձեռնությունը պետք է իրականացվեր դեռ նախորդ տարի Անաստաս Միկոյանի 125-ամյակին, սակայն հետաձգվել է համավարակի պատճառով:

«Որքան շատ եմ ուսումնասիրում Միկոյանի կյանքն ու գործունեությունը, այնքան ավելի եմ զարմանում, թե որքան հզոր ու մեծ մարդ էր նա: Լուսանկարները դիտելով էլ տեսնում ենք, թե ինչ մեծանուն մարդկանց հետ է հանդիպել, լուծել Կուբայի, Չինաստանի հետ կապված և այլ հարցեր: Այդ ամենը բնութագրում է մեծատառով մարդուն, որն ապրել է Խորհրդային Միությունում:  Ասեկոսները շատ են, սակայն նա անհատ էր, որը շատ բան է արել Խորհրդային Միության և Հայաստանի համար»,-շեշտեց Կարապետյանը:

ԽՍՀՄ պետական գործչի 126-ամյակին նվիրված նախաձեռնություններն իրականացվում են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ և Սոցիալ-քաղաքական պատմության Ռուսաստանի պետական արխիվի ու Նորագույն պատմության Ռուսաստանի պետական արխիվի աջակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]