Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ

 Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիան եւ Իսրայելը «շուրջօրյա» աշխատելու են, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային տերություն դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Լիզ Տրասը եւ Յայիր Լապիդը:

ԱԳ նախարարները համատեղ հոդված են գրել բրիտանական Telegraph թերթի համար, այն նվիրված Է հիմնականում իրանական պրոբլեմատիկային:

«Մենք աշխատելու ենք շուրջօրյա, որպեսզի իրանական ռեժիմին թույլ չտանք երբեւիցե դառնալ միջուկային տերություն: Ժամանակը գնում Է, ինչն ուժեղացնում Է մեր գործընկերների եւ բարեկամների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը Թեհրանի հավակնություններին խանգարելու համար»,-ասվում Է հոդվածում:

Նոյեմբերի 29-ին Բրիտանիան եւ Իսրայելը կիբեռանվտանգության, տեխնոլոգիաների, առեւտրի եւ պաշտպանության ոլորտին վերաբերող պայմանագիր կտորագրեն տասը տարի ժամկետով, ընդգծել են նախարարները: Հոդվածը լույս Է տեսել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց առաջ:

Նոյեմբերի 29-ին սկսվող փուլը կդառնա թվով յոթերորդը ԳՀՀԾ-ի վերականգնման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց ի վեր եւ առաջին փուլն այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա օգոստոսին Իրանում իշխանության եկավ Իբրահիմ Ռայիսիի վարչակազմը: Դրանից առաջ Ռայիսիի նախորդները մի շարք երկխոսություններ են անցկացրել Վիեննայում, որոնք ավարտվել են հունիսի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]