1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հունվարի 1-ից հանրային վայրեր մուտքը կթույլատրվի թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով

Հունվարի 1-ից հանրային վայրեր մուտքը կթույլատրվի թեստի բացասական 
արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին  քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Համապատասխան նախագիծը շրջանառվում է:

«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- ասաց Ավանեսյանը:

Սահմանափակող միջոցառումները, գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց, նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ:

Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 միլիոն 217 հազար 391 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 781 հազար 11, երկրորդ դեղաչափ` 436 հազար 380:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]