1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Covid-19-ի նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի

Covid-19-ի նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը 
կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը  կսահմանափակվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ:

«Վերջին ենթատեսակը, որի տարածումը  սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում»,-ասաց Ավանեսյանը:

Այն այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, նոր գրանցված շտամն այլ ինչ առանձնահատկություններ ունի: ՀՀ առողջապահության նախարարությունը, հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին, նախատեսում է որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար:

«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բոտսվանայի Հանրապետությունը, Լեսոտոյի Թագավորությունը, Նամիբիայի Հանրապետությունը, Զիմբաբվեի Հանրապետությունը, Մոզամբիկի Հանրապետությունը, Մադագասկարը և Տանզանիան, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ բացի սրանից կլինեն որոշակի այլ սահմանափակումներ ևս:

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի օրական գրանցվող  դրական դեպքերի նվազում: Ալիքի նվազման ժամանակ մահերի դեպքերի նվազումը սովորաբար տեղի է ունենում 2-3 շաբաթ անց: Նախարարության գնահատականներով՝ առաջիկայում կլինի  նաև գրանցվող մահվան դեպքերի նվազում:

                                                                                           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]