Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿ

 COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՀԿ-ում հավելել են, որ ընդհանուր ռիսկերը, որոնք կապված են վիրուսի նոր տարբերակի հայտնվելու հետ, գնահատվում են որպես շատ բարձր: Մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել Էին Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնվելու մասին, որը պարունակում Է S-սպիտակուցի 32 մուտացիա:

Հետազոտողների կարծիքով, SARS-CoV-2 գենոմի մեջ նոր փոփոխություններից շատերը մատնանշում են այդ տարատեսակի բարձր փոխհաղորդակցումը եւ կայունությունը հիվանդացած անձանց պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ, թեեւ դեռ վաղ Է վերջնական եզրակացություններ անել:

Մասնագետներն այն կարծիքին են, որ B.1.1.529-ն սկզբում զարգացել Է թույլ իմունիտետ ունեցող մարդու օրգանիզմում, հավանաբար՝ ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդի:

Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ՀԱՀ-ում գրանցվել Է շուրջ հարյուր ախտահարված:

Մի քանի հիվանդացածներ կան Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ինչպես նաեւ, ենթադրվում Է, Նիդեռլանդներում եւ Ավստրիայում: Այդ բոլոր դեպքերը բերովի են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին անցկացված արտակարգ նիստում B.1.1.529-ը համարել Է «մտահոգություն առաջացնող» եւ նրան տվել Է «օմիկրոն» անվանումը՝ ըստ հունական այբուբենի 15-րդ տառի: Եվրամիությունը եւ բազմաթիվ այլ երկրներ սահմանել են աֆրիկյան առանձին պետություններից ժամանման մուտքի արգելք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]