Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աֆղանստանի հարցը հումանիտար բնույթ է ստացել. ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ

Աֆղանստանի հարցը հումանիտար բնույթ է ստացել. ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարցով ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունն Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը համարում Է հարց, որը հումանիտար բնույթ ունի եւ չպետք Է դիտարկվի աշխարհաքաղաքականության պրիզմայով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի արտգործնախարարությունը:

«Դա աշխարհաքաղաքական հարց չԷ եւ ոչ Էլ «ռեսլինգ խորշոր տերությունների միջեւ»: Սույն խնդիրը հումանիտար բնույթ Է կրում (…) եւ ամենից առաջ վերաբերում Է այն բանին, թե մարդիկ ոտեղ պետք Է ապրեն եւ ինչ պետք Է ուտեն, կկարողանա արդյոք Աֆղանստանը որպես ինքնիշխան պետություն հաղթահարել ներկայիս հանգուցային փուլը»,- մեջբերում Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Յուե Սյաոյունի խոսքը, որը հանդես Է եկել վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների խորհրդաժողովում:

Նրա խոսքով՝ աֆղան ժողովուրդը պետք Է ինքնուրույն որոշի իր հայրենիքի ճակատագիրը:

«Անհրաժեշտ Է թույլ չտալ, որ Աֆղանստանում հումանիտար ճգնաժամ տեղի ունենա, եւ այդ երկրին տրամադրել իսկական օգնություն»,- ընդգծել Է Յուե Սյաոյունը:

Չինացի դիվանագետն ընդգծել Է, որ առանձին երկրներ «պետք Է փոխեն սխալ քաղաքականությունը» Քաբուլի նկատմամբ, «հանդես բերեն պատասխանատվություն» եւ վերացնեն նրա նկատմամբ միակողմանի պատժամիջոցները:

«Անհրաժեշտ Է, որ Աֆղանստանի ժողովուրդն ինքնուրույն միավորի ջանքերը, սակայն նա չի կարող գործը գլուխ բերել առանց միջազգային հանրակցության ակտիվ աջակցության եւ օգնության»,- ամփոփել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am