Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք. մահացել է 21 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 հազար 120 դեպք, որից 316 հազար 198-ը`առողջացած, 7535-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 947 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 4172 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, առողջացել է 1072 քաղաքացի, արձանագրվել է մահվան 21 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 360 հազար 218-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]