Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է 
հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Քեթի Հոքուլը հայտարարել է նահանգում մինչև 2022 թվականի հունվար 15-ն արտակարգ դրություն մտցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նահանգապետի կայքում:

«Քանի որ Նյու Յորքում ներկայում նկատվում է կորոնավիրուսի տարածում այնպիսի արագությամբ, ինչպիսին նահանգում չէր եղել 2020 թվականի ապրիլից և քանի որ օրական հոսպիտալացվածների թիվը ավելի քան 300 է, Նյու Յորք նահանգի ողջ տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն՝ մինչև 2022 թվականի հունվարի 15-ը»,- ասվում է նահանգապետի հրամանագրում:  

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը կրկին ավելանում են՝ օրական հասնելով 92 հազարի: Մեծացել է նաև հոսպիտալացվողների ու մահերի թիվը:

Համավարակի սկզբից մինչ օրս Միացյալ նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48.1 մլն դեպք, մահերի թիվը 776 հազար 349 է: Երկու ցուցանիշով էլ ԱՄՆ-ն ողջ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]