1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում նկատվում է ռուսական ներդրումների ակտիվացում. Փաշինյանը սա լավ ազդակ է համարում

Հայաստանում նկատվում է ռուսական ներդրումների ակտիվացում. Փաշինյանը սա լավ 
ազդակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ին ռուսական ներդրումների  ակտիվացում է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«2021 թվականին նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում: Եվ սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ սա ազդանշան է ներդնողների համար, որ ՀՀ-ն շատ հուսալի երկիր է տարածաշրջանում և սա, իհարկե, շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները շարունակվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում գրանցվել է առևտրաշրջանառության ակտիվացում:

Վարչապետը հույս հայտնեց, որ վերջիվերջո կհասնեն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման որոշմանը, որ միանշանակ կբերի առևտրատնտեսական կապերի ակտիվացման՝ ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]