Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին

Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. 
Պուտինը` Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  հայտարարեց, որ իր, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը եղել է օգտակար և ճիշտ ժամանակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնել է գալ Ռուսաստան:

«Եվ մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք որևէ ողբերգական դեպք սահմանին և, որպեսզի առաջ գնանք: Դրանում բոլորն են հետաքրքրված, տարածաշրջանի բոլոր երկրները, և´ Ռուսաստանը, և´ Հայաստանը, և´ Ադրբեջանը: Հուսով եմ, որ այն պայմանավորվածությունները, որը ձեռք են բերվել այսօր, մոտակա ժամանակներում դրական առումով կզարգանան և ինչքան հնարավոր է արագ կիրագործվեն»,- ասաց Պուտինը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]