Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը ոչ հեռավոր ապագայի հարց է

Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը ոչ հեռավոր ապագայի հարց 
է

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով հանդիպումը տեղի կունենա «ոչ հեռավոր ապագայում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Քանի դեռ ընթանում է այդ հարցերի մշակումը՝ անհրաժեշտ է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը: Երբ այդ համաձայնությանը հասնենք՝ մենք կհայտարարենք, թե որտեղ տեղի կունենա հանդիպումը: Մենք հույս ունենք, որ դա ոչ հեռավոր ապագայի հարց է», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:

Անդրեյ Ռուդենկոն հավելել է, որ Վրաստանի համար նախատեսված աթոռը վեց երկրների հանդիպմանը ազատ կմնա, եթե Վրաստանը չհաստատի իր մասնակցությունը: Իսկ երբ Վրաստանը պատրաստակամություն հայտնի՝ կարող է լինել գործընթացի լիիրավ մասնակից:

«Վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնության գաղափարը 2020 թվականի վերջին առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հետագայում այն վերանվանվեց «3+3», որին, ըստ գաղափարի, մի կողմից պիտի ընդգրկված լինեն Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Սակայն Այսրկովկասի տարածաշրջանի հարցերին նվիրված նախաձեռնությունը առայժմ գտնվում է քննարկումների մակարդակում: Հոկտեմբերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկվել է «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: Պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ իրանական կողմը դրական է արտահայտվել այդ ձևաչափի ստեղծման վերաբերյալ: Սակայն Վրաստանը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ չի միանալու «3+3» նախաձեռնությանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]