Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին  հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  առանձին հանդիպումը, ինչպես նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:

Սոչիում նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ  հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: Նշվում էր նաև, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]