Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը

ՀՀ նախագահն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մասդար» ընկերության միջև նոյեմբերի 26-ին, 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր:

Շնորհավորելով փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիրը կդառնա փոխշահավետ գործակցության սկիզբը: 

«Սա Ձեր ընկերության առաջին խոշոր նախագիծն է մեր երկրում, և ակնկալում եմ, որ այն շարունակություն կունենա ու հիմք կստեղծի հետագա երկարաժամկետ համագործակցության համար: Մենք միասին շատ գործ կարող ենք անել՝ ընդգրկելով ոչ միայն մեր երկրի համար չափազանց կարևոր վերականգնվող էներգիայի, այլև մի շարք այլ ոլորտներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հնարավորինս պատրաստ է աջակցել կարևոր ծրագրի հաջող իրականացմանը և գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և ծրագրի հայաստանյան գործընկեր, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել ծրագրի ընթացքի մասին: Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ընդգծել է, որ իրենք նույնպես շահագրգռված են ծրագրի հաջողությամբ և, որպես վերականգնվող էներգիայի ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն, պատրաստ են իրենց փորձը ներդնել Հայաստանում: 

«Վստահ եմ, որ ծրագրի հաջող իրականացումը Հայաստանում ներդրումների համար նոր հորիզոններ կբացի»,- ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]