Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

ԱԻՆ-ը հավաստել Է 46 հանքագործների եւ վեց փրկարարների մահը «Լիստվյաժնայա» հանքահորում

ԱԻՆ-ը հավաստել Է 46 հանքագործների եւ վեց փրկարարների մահը «Լիստվյաժնայա» հանքահորում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ից «Լիստվյաժնայա» հանքահորում գտնվող հանքագործները եւ փրկարարները չԷին կարող ողջ մնալ թթվածնի պակասության եւ վնասակար գազերի մեծ պարունակության պայմաններում:

Այդ մասին լրագրղներին հայտնել Է Կեմերովոյի Ռազմականացված հանքափրկարարական ջոկատի հրամանատար Յուրի Շեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երեկ մեզ մոտ նույնպես ողբերգություն տեղի ունեցավ. զոհվեցին վեց հանքափրկարարներ: Այդ գազայն մթնոլորտում, որն այժմ առաջացել Է վթարային տեղամասում, խոսել այն մասին, թե որեւԷ մեկը ողջ Է մնացել, հնարավոր չի թվում»,- ասել Է Շեն:

Նա պարզաբանել Է, որ ածխածնի օքսիդը, որը ներծծվում Է մաշկի ծակոտիներով, չափազանց վտանգավոր Է հանքահորում աշխատողների համար: Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում ծխոտման մասին ազդանշանն ստացվել Է նոյեմբերի 25-ի առավոտյան, վայր են ժամանել հանքափրկարարներ եւ բժիշկներ: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալներով՝ պատահարի պահին հանքահորում եղել Է 287 հանքագործ: Հանքահորից տարհանվել Է 239 մարդ, ավելի քան 63-ը տուժել Է: Գետնի տակից չեն հասցրել դուրս գալ 46 հանքագործներ, Հետագայում նրանց որոնելիս զոհվել Է վեց հանքափրկարարներից բաղկացած օղակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]