Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

«FLYONE Armenia»-ն՝ շաբաթվա միջազգային ավիացիոն ստարտափ

«FLYONE Armenia»-ն՝ շաբաթվա միջազգային ավիացիոն ստարտափ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրահայտ ավիացիոն «Simple Flying» պորտալը Հայաստանի նորաստեղծ «FLYONE Armenia» ավիաընկերությունը ներկայացրել է որպես շաբաթվա ստարտափ։ Պորտալն անդրադարձել է ավիաընկերության ստեղծման պատմությանը, ներկայացրել առաջիկայում սպասվող չվերթները: «Իր պատմությամբ՝ «FLYONE Armenia»-ն Հայաստանի ամենաերիտասարդ ավիաընկերությունն է. այն եզակիներից, որ իր գործունեությունը սկսել է համավարակի պայմաններում՝ 2021 թվականին…․ Ավիաընկերության ստեղծումը նշանավորվում է 60 միլիոն եվրոյի ներդրմամբ և 135 աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը կարևոր թիվ է պետության համար և հզոր ազդակ՝ զարգացնելու երկրի ավիացիոն հավակնոտ ոլորտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է միջազգային պորտալը:

Հայաստանի շուկայում սկսում է գործունեությունը ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող «FLYONE Armenia» ավիաընկերությունը, որը գործելու է որպես ազգային օպերատոր: «FLYONE Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և «EASA Security»-ի բոլոր չափանիշներին: «FLYONE Armenia» ավիաընկերությունն առաջիկայում կսկսի չվերթերը 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնել է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին: Առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ «Flyone club»-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Նախատեսված են թռիչքներ Երևան-Լիոն, Երևան-Թեհրան, Երևան-Թել Ավիվ, Երևան-Կրասնոդար և այլ ուղղություններով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]