Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1863 թ. Աբրահամ Լինքոլնի որոշումով նոյեմբերի 26-ն ընդունվում է որպես Գոհաբանության օր:

-1856 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Հենրի Մորգենթաուն՝ ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913-1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում (մահ.՝ 1943 թ.)։

-1906 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Սոս Ալիխանյանը՝ հայ գիտնական, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի եւ հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ.՝ 1985 թ.)։

-1913 թ. նոյեմբերի 26-ին մահացել է Սարգիս Կուկունյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծնվ.՝ 1863 թ.)։

-1966 թ. նոյեմբերի 26-ին մահացել է Համաստեղը՝ արեւմտահայ բանաստեղծ, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը (ծնվ.՝ 1895 թ.)։

-1904 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Արուս Ասրյանը՝ դերասանուհի։ Ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը։ Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար Ա. Ասրյանը պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով եւ այլ մեդալներով։

-1908 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Ղեւոնդ Հակոբյանը՝ ինժեներական զորքերի գեներալ-մայոր:

-1926 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Ստեփան Խանամիրյանը՝ խորհրդային ռազմական գործիչ (մահ.՝ 1975 թ.):

-1930 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Սուրեն Մուրադյանը՝ հայ բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող։

-1812 թ. նոյեմբերի 26-ին սկսվեց Բերեզինայի ճակատամարտը՝ ֆրանս-ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը, որը տեւեց 3 օր։

Ա. Հ.     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]