Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

ՌԴ Տամբովի մարզում պատվաստումների սերտիֆիկատների կեղծման փաստերով 22 քրեական գործ է հարուցվել 

ՌԴ Տամբովի մարզում պատվաստումների սերտիֆիկատների կեղծման փաստերով 22 
քրեական գործ է հարուցվել 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Տամբովի մարզում հարուցվել է 22 քրեական գործ՝ QR-կոդերի և կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների սերտիֆիկատների կեղծման փաստերով, հայտնել է տեղի մարզպետարանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ Տամբովի մարզում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման առաջին փուլն անցել է 451 701 մարդ։ Պատվաստումը կատարել է 417 601 մարդ։ 

«Ներկայումս Տամբովի մարզում հարուցվել է 22 քրեական գործ՝ պատվաստումների սերտիֆիկատների և QR-կոդերի կեղծման փաստով։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ քրեական պատասխանատվություն է նախատեսված ինչպես կեղծ սերտիֆիկատ վաճառողների, այնպես էլ դրա գնորդների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Եգորովը կոչ է արել շրջանի բնակիչներին, ովքեր, հրաժարվելով պատվաստումներից, գնել են սերտիֆիկատ կամ QR-կոդ՝ մտածել հետևանքների մասին։

«Ես ցնցված եմ այն իրավիճակից, երբ մարդիկ պատրաստ են գումար ծախսել, վտանգել իրենց առողջությունը, պարզապես չպատվաստվել կորոնավիրուսի դեմ… Ուզում եմ դիմել բոլոր քաղաքացիներին. նախքան հրաժարվեք պատվաստումներից և ներգրավվեք կասկածելի սխեմաների մեջ, մտածեք. հետևանքների և ձեր առողջության մասին: Տամբովի մարզը շուրջօրյա աշխատում է՝ փրկելով կյանքեր»,-  շրջվարչակազմի մամուլի ծառայությունը մեջբերում է Եգորովի խոսքերը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]