1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ը մտադիր Է բոլոր օտարերկրացիներից երկիր մուտք գործելիս պատվաստման մասին տեղեկանք պահանջել. AP

ԱՄՆ-ը մտադիր Է բոլոր օտարերկրացիներից երկիր մուտք գործելիս պատվաստման մասին տեղեկանք պահանջել. AP

 ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով: Նոյեմբերի 24-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, այդ կատեգորիային են դասվում արտասահմանյան պետությունների քաղաքացիները, որոնք հարկադրված են սահմանը հատելու ծառայողական պատճառներով, որոնց թվում են հեռագնա վարորդները, արտասահմանյան պետությունների եւ դրանց՝ տարբեր արտակարգ պատահարների դեմ պայքարի մարմինների ներկայացուցիչները:

Կեցության վկայագիր ունեցողներին կանոնը չի վերաբերում: Աղբյուրի համաձայն՝ հավաստագիր կպահանջվի նաեւ ջրային սահմանները հատելիս: Մանրասմասները պաշտոնապես կհրապարակվեն ավելի ուշ: Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ն սկսել Է երկիր ժամանող օտարերկրացիներից պահանջել վկայական կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում անցնելու մասին: Ընդունվում են սոսկ այն պատրաստուկներով պատվաստման մասին տեղեկանքները, որոնք հավանության են արժանացել ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]