Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Հետազոտությունը ցույց է տվել, որ Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ Է եղել

 Հետազոտությունը ցույց է տվել, որ Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ Է եղել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել Է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ Է: Այդ մասին ասված Է Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Քեւին Օ’Քոնորի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 24-ին հրապարակել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նա հայտնել Է նոյեմբերի 19-ին, մասնագետները կոլոնոսկոպիայի բուժընթացի ժամանակ «3-միլիմետրանոց պոլիպ» են հայտնաբերել աղիների հատվածներից մեկում: Օ’Քոնորն այն ժամանակ նշել Է, որ կկատարվի հյուսվածքաբանական հետազոտություն, սակայն ընդգծել Է, որ «նախագահը երբեք աղիների քաղցկեղ չի ունեցել»: «Վերցված նմուշը ճանաչվել Է որպես տուբուլյար ադենոմա,- նոյեմբերի 24-ին հայտնել Է Օ’Քոնորը:- Դա նույնպիսի պոլիպ Է, որը հեռացվել Է 2008 թվականին: Տուբուլյար ադենոման բարորակ Է, դանդաղ աճող, բայց համարվում Է պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխություն, ներկայումս որեւիցե գործողության անհրաժեշտություն չկա այդ պատճառով»:

Բժիշկը նշել Է, որ այս դեպքում խորհուրդ Է տրվում անցկացնել «սովորական զննումներ»: Միացյալ Նահանգների ղեկավարն անցյալ շաբաթ կանոնավոր բժշկական զննություն Է անցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Ուոլտեր Ռիդի անվան հոսպիտալում՝ Վաշինգտոնի Բեթեսդա արվարձանում (Մերիլենդի նահանգ): Բուժընթացի արդյունքներով Օ’Քոնորը հայտարարել Է, որ Բայդենն առողջ Է, ակտիվ եւ ունակ այսուհետեւ Էլ հաջողությամբ կատարելու պետության ղեկավարի պարտականությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]