Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետությունը կօգնի աշխատանք գտնել Վրաստանի 50 հազար սոցիալապես անապահով քաղաքացիների

Պետությունը կօգնի աշխատանք գտնել Վրաստանի 50 հազար սոցիալապես անապահով քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու բարեփոխման շրջանակներում կառավարությունը կօգնի 2022 թվականին աշխատանք գտնել երկրի առնվազն 50 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի փոխվարչապետ, երկրի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին՝ հանդես գալով Rustavi2 հեռուստաալիքի եթերում:

Սոցիալապես անապահով քաղաքացիների մասնագիտական նախապատրաստման եւ աշխատանքի տեղավորման վերաբերյալ բարեփոխման մասին ազդարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում ավելի քան 600 հազար քաղաքացի սոցիալապես անապահով Է եւ նրանցից շուրջ 200 հազարը՝ աշխատունակ, բայց չեն աշխատում՝ վախենալով կորցնել պետական նպաստը:

«2022 թվականին մենք աշխատանքի կտեղավորենք առնվազն 50 հազար մարդու: Թեեւ հավակնոտ պլանն ավելի շատ Է նախատեսում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք գործընթացին միացնել սոցիալապես անապահով աշխատունակ ողջ բնակչությանը: Նրանց կարող Է վարձել ինչպես մասնավոր, այնպես Էլ պետական սեկտորը»,-հայտարարել Է Դավիթաշվիլին:

Փոխվարչապետի խոսքով՝ մասնավոր սեկտորում աշխատուժի պահանջարկը բավականին բարձր Է, թեկուզ նույն այդ գյուղատնտեսության բնագավառում: Հայցորդները շատ դեպքերում հրաժարվում են աշխատել՝ վախենալով կորցնել սոցիալապես անապահովի կարգավիճակը եւ պետական նպաստը: Իսկ նոր ծրագիրը նրանց ապահովագրում Է դրանից, նշել Է Դավիթաշվիլին:

Օրինակ, այն քաղաքացիներին, որոնց վարձել են սեզոնային աշխատանքի համար, սեզոնի ավարտից հետո պետությունը շարունակում Է սոցօգնություն վճարել: Նախաձեռնությունը օրենսդրական մակարդակով կձեւակերպվի հաջորդ տարվա սկզբին: Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրի Էությունը ոչ թե բյուջետային ծախսերի խնայողությունն Է, որոնք ծախվում են սոցիալական օգնության վրա, այլ դրանց ավելի ճիշտ օգտագործումը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]