Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Arleigh Burke էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով

ԱՄՆ-ի Arleigh Burke էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51)Էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում Է Սեւ ծով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը:

«Arleigh Burke-ը(DDG-51) սկսել Է հյուսիսային ուղղությամբ անցումը Սեւ ծով՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ աշխատանքն սկսելու համար»,- ասված Է հրապարակման մեջ:

Սեւ ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերին հետեւում են Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ուժերն ու միջոցները: ՌԴ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ ջրատարածքում ամերիկյան ռազմանավերի գործողություններն ապակայունացնող գործոն են դառնում տարածաշրջանում, դրանց նպատակներից մեկն Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն Է: Ռուսաստանի զինված ուժերն անընդհատ հսկում են իրավիճակը, ընդգծել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]