Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նշանակված տնօրենները դպրոցներում պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում անձեռնմխելի կլինեն. Փաշինյան  

Նշանակված տնօրենները դպրոցներում պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 
անձեռնմխելի կլինեն. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթությունը պետության ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունն է, հետևաբար տնօրենները պետք է նշանակվեն լիազոր մարմնի կողմից որոշակի ընթացակարգով, որը կառավարության որոշմամբ կսահմանեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է սահմանենք, թե ինչ արդյունքներ ենք ակնկալում դպրոցի տնօրեններից և պոտենցիալ թեկնածուները պետք է որոշակի ընթացակարգով ներկայացնեն, թե իրենք ինչ կոնկրետ գործողություններով են պատրաստվում ապահովել այս արդյունքները։ Նշանակված տնօրենները պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում անձեռնմխելի կլինեն, որից հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել և երեք տարին մեկ նրանց գործունեության արդյունքները պետք է ստուգվեն։ Եթե տեսնենք, որ պետության կողմից սահմանված հստակ չափորոշիչները հստակ պահպանվում են, դպրոցը որակյալ կրթություն է տալիս, ավտոմատ ձևով գործունեության ժամկետը կարող է երկարացվել»,- եզրափակեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]