Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եթովպիայում անհապաղ հրադադարի կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եթովպիայում անհապաղ հրադադարի կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Եթովպիայում հակամարտության կողմերին կոչ Է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու երկրում՝ առանց նախնական պայմանների:

«Կոլումբիայում հաշտության գործընթացն ինձ հարկադրում Է շտապ դիմելու Եթովպիայի հակամարտության կողմերին՝ անհապաղ եւ առանց նախնական պայմանների հրադադարի (ռեժիմի հաստատման) համար՝ երկիրը պահպանելու եւ երկրի քաղաքացիների միջեւ երկխոսություն սկսելու նպատակով»,- նոյեմբերի 25-ին գրել Է Գուտերիշը Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եթովպիայի Թիգրայի նահանգից ապստամբները հոկտեմբերի 27-ին խոշոր հարձակում են սկսել հանրապետության հյուսիսում, որի ընթացքում մի շարք քաղաքներ են գրավել Ամհարայի նահանգում: Նրանք շարժվում են Ադիս Աբեբայի ուղղությամբ: Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ԹԱԺՃ) հրամանատարությունը հայտարարել Է, որ առայժմ օրակարգում մայրաքաղաքը գրավելու խնդիր չկա, սակայն իրադրությունը կարող Է փոխվել: Իր հերթին ապաստամբական «Օրոմոյի ազատագրման բանակի» ղեկավարությունը հայտարարել Է, որ իր ջոկատները մտադիր են մոտենալ եւ շրջապատել Ադիս Աբեբան:

Մի շարք տարածաշրջանների եւ քաղաքների, ներառյալ մայրաքաղաքի իշխանությունները նոյեմբերի 2-ին բնակիչներին կոչ են արել ձեռքները վերցնելու իրենց մոտ եղած զենքը եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու Թիգրայի ապստամբներից:

Ըստ որում ինն ապստամբական խմբավորումներ նոյեմբերի 5-ին ստորագրել են համաձայնագիր կենտրոնական կառավարության դեմ համատեղ պայքարի նպատակով:

Նրանց կողմից ստեծված «Եթովպական ֆեդերալ եւ կոնֆեդերատիվ ուժերի միացյալ ճակատ» են մտել ԹԱԺՃ-ն, «Օրոմոյի ազատագրման բանակը», ապստամբների կազմակարեպություններ Եթովպիայի Ամհարայի, Աֆարի, Բենիշանգուլ/Գումուզի, Գամբելայի ժողովուրդների նահանգի, Սիդամայի, Սոմալիի նահանգներից եւ Ագավի տարածաշրջանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]