Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան 
ավտոճանապարհին խիտ մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ի ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]