Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բելառուսն ու Հայաստանը 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը

Բելառուսն ու Հայաստանը 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսն ու Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Բելտա» գործակալությանը հայտնել են Բելառուսի անտառատնտեսության նախարարությունից:

«Բելառուսական արտահանման ծավալով՝ Հայաստանն ավանդաբար դասվում է Բելառուսի 50 ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում։ Միաժամանակ, երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է։ Այսպիսով, եթե 2016 թվականին այն կազմել է 32 միլիոն դոլարից մի փոքր ավելի, ապա 2020 թվականին այն արդեն գերազանցել է 82 միլիոն դոլարը։ Առևտրաշրջանառության աճ է գրանցվել, և ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով այն գերազանցել է 62 միլիոն դոլարը»,- հայտնել են նախարարությունից:

2021 թվականի հունվար-սեպտեմբերին Բելառուսից արտահանման հիմնական ապրանքներն են եղել կաթնամթերքը, կահույքը, տեղեկատվության ավտոմատ մշակման համակարգիչները և դեղամիջոցները։ Իր հերթին Բելառուսը Հայաստանից ներմուծում է ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ և ջարդոն։

Նախարարությունից հայտնել են, որ Բելառուսում նկատվում է նաև հայկական ներդրումների աճ։ Առաջին կիսամյակի տվյալներով՝ տնտեսություն նրանց մուտքերի ծավալը կազմել է 10,6 մլն դոլար (գումարած 16,4%)։ Բացի այդ, Բելառուսում գործում են հայկական կապիտալով 46 ձեռնարկություն, այդ թվում՝ 11 համատեղ և 35 արտասահմանյան կազմակերպություններ։

Ընդգծվում է, որ երկու երկրների տնտեսական ներուժի ընդլայնմանը նպաստում է առևտրատնտեսական համագործակցության հարցերով բելառուսա-հայկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Բելառուսական կողմից այն գլխավորում է անտառտնտեսության նախարար Վիտալի Դրոժան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]