1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար

Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Այսօրվանից աշխատանքի է անցել կոլեգիայի նոր անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը: Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ՝ Հայաստանի առաջարկության հիման վրա»,- ասաց Մալկինան:

Վարոս Սիմոնյանը 2019-21 թվականները զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Նոր պաշտոնում Վարոս Սիմոնյանը կփոխարինի Գեղամ Վարդանյանին, ով լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]