1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը. Շոյգուն շնորհավորել է Սուրեն Պապիկյանին

Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների 
միջև հարաբերությունների ամրապնդմանը. Շոյգուն շնորհավորել է Սուրեն Պապիկյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սուրեն Ռաֆիկի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության։

Հարգելի Սուրեն Ռաֆիկի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]