Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. Փաշինյան

Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ երկրի դեմ օգտագործի: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց առցանց ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, և մեր խնդիրն է, բոլոր միջազգային լծակները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Մեծ հաշվով վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվել, իսկ պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել, և մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով  Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարություններին, թե «վերադարձել են Զանգեզուր», «Զանգեզուրը իրենցն է», «Հայաստանը իրենցն է»՝ Փաշինյանը նշեց, որ այդ ամենը նմանվում է միջազգային խուլիգանության: «Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների: Եվ մենք պետք է ի ցույց դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի, ինքնիշխանության, պետականության անկախության և ժողովրդավարության: Ժողովրդավարության գագաթնաժողովին ես սա եմ ի ցույց դնելու, որ տարածաշրջանում կան ուժեր՝ ի դեմս Ադրբեջանի, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների: Միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ նաև սա է պատճառը, որ Հայաստանը գնացել է Հաագայի դատարան, և այնտեղ բավական հաջող ներկայացվել է հայցն ընդդեմ Ադրբեջանի: Հիմա սպասում ենք դատարանի նախնական որոշմանը: Շատ կարևոր է այս դատական գործընթացը, որը կարող է հակամարտության կարգավորման առումով նոր հենք ստեղծել Հայաստանի և Արցախի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]