Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը

Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկա Սուսանոն։  Այս մասին Facebook-ի օգտահաշվում հայտնել է Կաբանկալան քաղաքի կառավարությունը։

«Վիշտը սրտներումս տեղեկացանք, որ մեր սիրելի Ֆրանցիսկա Սուսանոն մահացել է։  Նա միշտ կմնա մեր ոգեշնչումն ու հպարտությունը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է գրառման մեջ։

Մահվան պատճառը չի ճշտվում։ Տեղի առողջապահության վարչությունը հայտարարել է, որ թոշակառուն վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել:

Քաղաքի իշխանություններն ընդգծել են, որ հանգուցյալի՝ որպես աշխարհի ամենատարեց մարդու կարգավիճակը պաշտոնապես հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքով: Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]