Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը 
գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (ԶԱՀ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հիմնադրամի գործունեությանը և դրա վրա 2020թ.-ի Արցախյան պատերազմի ունեցած ազդեցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը հիմնադրամից ներկա է եղել  Հանրային կապերի և զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանը և ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը բարձր է գնահատել հիմնադրամի կատարած աշխատանքն ու որդեգրած առաքելության կարևորությունը։  ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի ցուցահանդես, որի ամբողջական հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

Մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել են 44-օրյա պատերազմից հետո, և հատուցում է տրամադրվել շուրջ 109,000,000 ամերիկյան դոլարի չափով։ Հիմնադրամի շահառուների 86 տոկոսը (3948) զոհված հերոսներ են, 2 տոկոսը (76)՝ անհայտ բացակայողներ, 12 տոկոսը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։ Հիմնադրման օրվանից հիմնադրամը ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70 տոկոսը ստացել է Հայաստանից, մնացածը՝ տարբեր երկրներից։ Այս նվիրատվությունների մեծ մասը, իհարկե, հավաքագրվել է արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետո։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի և Արցախի բնակիչների աշխատավարձների պարտադիր վճարներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]