Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան

Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային 
բեղմնավորմամբ առաջին երեխան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության նախագահը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ծրագիրն անցած տարվանից իրականացվում է պետական միջոցներով և, նախընտրական խոստմանս համաձայն, անվճար առողջապահության մաս է կազմում։ Ծանր պատերազմը, ցավոք, բոլորիս կյանքում գլխիվայր փոխել է տրամադրություններն ու ծրագրերի ժամանակացույցը, բայց, հանուն մեր ժողովրդի դրսևորած կամքի ու վճռականության, հանուն մեր սուրբ նահատակների և հանուն ապագայի հանդեպ մեր ունեցած մեծ պատասխանատվության, պարտավոր ենք ապրել ու շարունակել կիսատ թողածը․․․

Նորածնի ընտանիքին անկեղծ ու ջերմ շնորհավորանքներս։ Համոզված եմ՝ շուտով այդ մեծ ուրախությունը կընդգրկի նոր ընտանիքներ։ Իսկ կառավարությունը միջոց չի խնայելու ընտանիքներին նման երջանկություն պարգևելու համար»,- գրել է Արցախի նախագահը՝ գրառմանը կցելով Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]