1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուլղարիայում տուրիստական ավտոբուսի վթարից 45 մարդ է զոհվել. ԲԳՆԵՍ

Բուլղարիայում տուրիստական ավտոբուսի վթարից 45 մարդ է զոհվել. ԲԳՆԵՍ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել Է ճանապարհա-տրանսպորտային պատահարի եւ բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում Է ԲԳՆԵՍ գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես 03:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին), պատահարի տեղում զոհվել Է 45 մարդ, այդ թվում 12 երեխա, ընդամենն ավտոբուսում եղել Է 52 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտել Է հրշեջ պահպանության պետ Նիկոլայ Նիկոլովը, պատահարը տեղի Է ունեցել «Ստրումա» ավտոմայրուղու 31-րդ կիլոմետրում, երբ ճանապարհա-տրանսպորտային պատահարից հետո Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը, որտեղ եղել Է 52 մարդ, կրակով Է բռնկվել:

Պատահարի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները:

Շտապ օգնության հիվանդանոցի այրվածքների բուժման կլինիկայի պրոֆեսոր Մայա Արգիրովան հայտնել Է, որ տուժածների կյանքի համար սպառնալիք չկա, նրանք հոսպիտալացված են այրվածքներով:

«Տուժածներն ունեն այրվածքներ ձեռքներին եւ դեմքներին, վերին շնչուղիների այրվածքներ: Ոմանց սպասում են վիրահատություններ: Նրանց կյանքի համար սպառնալիք չկա»,- ասել Է նա bTV հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]