Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայանա «Քամի, քամի» երգով

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայանա «Քամի, քամի» 
երգով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հայաստանյան պատվիրակը հանդես կգա «Քամի, քամի» երգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի երգի տեսահոլովակը հրապարակվել է մրցույթի յութուբյան պաշտոնական էջում։

Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր, կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Մրցույթը կհեռարձակվի ժամը 19:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան:

Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով  Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]