Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան

Տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն 
Ադրբեջանն է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում ։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]