Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի. դատարանը մերժել է ՔԿ-ի միջնորդությունը  

Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի. դատարանը մերժել է ՔԿ-ի 
միջնորդությունը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

ՔԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22-ին:

2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ են հնչել, երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Սեպտեմբերին Կարեն Պողոսյանը ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]