Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

2018 թվականից ի վեր համայնքներում շուրջ 400 մլն դոլարի ներդրում է կատարվել

2018 թվականից ի վեր համայնքներում շուրջ 400 մլն դոլարի ներդրում է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ համայնքներն իրնց մասնաբաժինը կատարել են, այժմ պետական մասնաբաժնի իրականացման հերթն է: Նիստին ներկայացված ծրագրերից ամենախոշորը Շիրակի մարզում իրականացվողն է, որի ֆինանսավորման համար որոշվեց բյուջեից փոխանցել 441 մլն:

«Սա Գյումրի քաղաքին է վերաբերում: Ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը թարմացվի: Միկրոավտոբուսների մի մասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների համար: Մրցույթի արդյունքում ծրագրի արժեքը կազմել է 882 մլն դրամ, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս կեսը՝ պետությունը»,-ասաց Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականին շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում համայնքների հետ համատեղ: Վարչապետն ընդգծեց, որ բացի համայնքների հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերից, կառավարությունը նաև ուղիղ ներդրում է կատարել համայնքներում:

«Ամփոփել ենք տվյալները, և 2018 թվականից ի վեր համայնքներին ուղիղ տրվել է շուրջ 86 մլրդ դրամ: Շատ քաղաքներում նորոգվում, վերակառուցվում են դպրոցներ,  բայց  դրանք սուբվենցիոն ծրագրերից դուրս են: Ստացվում է, որ 2018 թվականից ի վեր մենք համայնքներում սուբվենցիաներով և ուղիղ ներդրումներով շուրջ 400 մլն դոլարի ներդրում ենք կատարել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ 2022 թվականի բյուջեով այդ ներդրումների ծավալներն ավելանալու են:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]