Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արել

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու 
դեէսկալացիայի կոչ արել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ զոհերի համար: Վերահաստատում եմ իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական ներկայացուցիչ շարունակական գործընթացին»,- գրել է Լինդեն:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]