Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը վերահաստատում է՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ՀՀ- ի անվտանգության համակարգի առանցքային գործոններից է

Փաշինյանը վերահաստատում է՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ՀՀ-
ի անվտանգության համակարգի առանցքային գործոններից է

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ՀՀ-ի անվտանգության համակարգի առանցքային գործոններից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի հարցին:

Մամիջանյանը կարծիք հայտնեց, թե իշխանական թիմի անդամները նախորդ օրն ԱԺ դահլիճում «զեղել են հակառուսական հիստերիա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ակնհայտ համարեց, որ Հայաստանում հակառուսական հիստերիա, եթե նույնիսկ կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ: Ըստ նրա՝ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության, առավել ևս, սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն:

«Մենք ասել ենք և կառավարության ծրագրում էլ հստակ գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ-ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք: Եվ մենք նաև հույս ունենք և աշխատում ենք, որ ՀԱՊԿ-ի նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն: Եթե այդ մեխանիզմները գործարկվելու հետ կապված խնդիրներ կան, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, բայց նախկինում երբեք դրանք գործարկելու առիթ չի եղել: Առաջին անգամ է, որ նման իրադրություն ստեղծվել է, և մենք մանրամասն այդ իրադրությունը մեր գործընկերների հետ անհոգնել քննարկում ենք: Եվ ամեն ինչ անելու ենք, որ անվտանգային մեխանիզմները աշխատեն պատշաճ ձևով, պատշաճ ընթացակարգերով և պատշաճ ժամանակներում»,-ասաց վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]