Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ֆեդերերը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը  

Ֆեդերերը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը, որը կկայանա հունվարի 17-30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ֆեդերերը մտադիր է մեծ կորտ վերադառնալ հաջորդ տարի ամռանը: Վերջին մրցաշարը, որին Ֆեդերերը մասնակցել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից Ուիմբլդոնն է: Դրանից հետո շվեյցարացին ծնկի վիրահատության է ենթարկվել:

«Ամբողջական մարզումները կսկսեմ հունվարին, իսկ մեծ մրցաշարերին կմասնակցեմ միայն ամռանից հետո»,- ասել է Ֆեդերերը:

Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող է: 6 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 8 անգամ` Ուիմբլդոնում, 5 անգամ` ԱՄՆ բաց առաջնությունում և մեկ անգամ էլ Ռոլան Գարոսում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]