Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ստեղծված իրավիճակում

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ստեղծված իրավիճակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը հանգամանալից կերպով ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:

Ըստ աղբյուրի՝ վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]