Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում  ադրբեջանական կողմի վիրավորների մասին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Էյվազովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]